Գրանցել
Գրանցել շարժականգույքի նկատմամբ
ապահովված իրավունք »
Որոնում »
մուտքագրել »
- պարտապանի ճշգրիտ անվանումը
- շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի առարկայի նկարագիրը
- շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման համարը
Հաճախ տրվող հարցեր
Ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով,ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է
Շարժական գույքը ` անշարժ չհամարվող ցանկացած գույք է` ներառյալ կանխիկ դրամական միջոցները (բացառությամբ ավտոմեքենաների, բանկային հաշիվների և դեպոզիտների, արժեթղթերի) ապագայում ձեռք բերվելիք շարժական գույքը և գույքային իրավունքներըմտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքները, շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող վարձակալության իրավունքը, շրջանառության մեջ գտնվող ապրանքները, պահանջի իրավունքները, մեկ տարի և ավելի ժամկետով կնքված շարժական գույքի վարձակալության իրավունքը, կոմիսիայի առարկա շարժական գույքի նկատմամբ իրավունքները, օդանավերը, հաստոցները, սարքավորումները, գյուղատնտեսական տեխնիկան, գյուղատնտեսական մթերքները, կենդանիները և թռչունները և այլ շարժական գույք:
Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում, ներառյալ՝ իրավունքների փոփոխում, դադարեցում, որը կատարվել է միասնական գրանցամատյանում:
Գրանցում կարող է կատարել ցանկացած անձ, ով գրանցվել է գրանցամատյանում, ունի էլեկտրոնային ստորագրություն, ինչպես նաև սպասարկման գրասենյակի գործառույթ իրականացնող նոտարները և սահմանափակում կիրառելու իրավասություն ունեցող անձը:
Գրանցում կարող է իրականացվել ինչպես մինչև ապահովված իրավունքի ծագումը, այնպես էլ իրավունքի ծագումից հետո:
Գրանցման համար գանձվում է պետական տուրք` 2000 դրամ:
Գրանցամատյանի վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալությունն էլեկտրոնային եղանակով:
Գործակալությունը պատասխանատվություն չի կրում ներկայացված փաստաթղթերում ներառված տվյալների հավաստիության համար:
Ապահովված իրավունքի առարկայի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունքը որոշվում է միասնական գրանցամատյանում գրանցված ապահովված իրավունքի գրանցման առաջնահերթությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ ապահովված անձանց (պարտատերերի) միջեւ կնքված պայմանագրով:
Ծանրաբեռնումը պայմանագրի կամ օրենքի ուժով ծագած՝ պարտապանի պարտավորության կատարման ապահովման միջոց է, որն առաջացնում է շարժական գույքի նկատմամբ պարտատիրոջ գույքային իրավունք:
Դատական ակտերի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների, քրեական հետապնդում իրականացնող մարմինների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմինների որոշումների հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքային իրավունքների իրացման սահմանափակումն է:
Սահմանափակման վերաբերյալ գրանցումը կարող է իրականացվել առանց պարտապանի համաձայնության:
Պարտապանը կարող է ներկայացնել իր նկատմամբ գրանցված ապահովված իրավունքի դեմ առարկելու մասին դիմում, եթե գրանցումը հիմնված չէ փաստերի վրա կամ սխալ է գրանցված: Ապահովված իրավունքի դեմ առարկելու մասին դիմումին կցվում է պահանջը հիմնավորող փաստաթուղթը:
Գրանցամատյանի տեղեկատվությունը հրապարակային է, բացառությամբ պետական, ծառայողական, բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների : Գրանցումներին կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք` որոնման դաշտում մուտքագրելով համապատասխան տվյալ:
Կայքում գրանցվելու արդյունքում անձին անվճար տրամադրվող աշխատանքային տիրույթ.
Գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել միայն պարտատիրոջ դիմումի ներկայացմամբ, պարտապանի գրավոր համաձայնությամբ` վավերացված նոտարական կարգով:
Գրանցումը փոփոխվում է ապահովված անձի` պարտատիրոջ դիմումով: Գրանցման փոփոխությունը հանդիսանում է նոր գրանցում, որն ուժի մեջ է մտնում գրանցելու պահից:
Ապահովված իրավունքի առարկա շարժական գույքի վաճառքի, փոխանակման, այլ ձևով օտարման կամ վարձակալության դեպքում ապահովված իրավունքի վերաբերյալ գրանցումը շարունակում է ուժի մեջ մնալ օտարումից հետո` անկախ ապահովված անձի` նման օտարմանը տեղյակ լինելու կամ համաձայնություն տալու հանգամանքից:
Պարտապանի կողմից ապահովված իրավունքի առարկա հանդիսացող շրջանառության մեջ գտնվող գույքն օտարելու ժամանակ, գրանցված ապահովված իրավունքը տարածվում է այդ առարկայի օտարումից ստացված միջոցների վրա, եթե բացակայում է գրավոր համաձայնությունը այն գույքի վրա տարածելու մասին:
Գրանցման գործողության ժամկետը դադարեցնելու մասին պարտատիրոջ դիմումի հիման վրա` պարտապանի կողմից պարտավորության կատարման հիմքով,գրանցման ժամկետի ավարտից հետո` ինքնաշխատ կերպով,դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա գրանցված գրառման գործողությունը դադարեցնելու և անվավեր ճանաչելու դեպքում:
Գրանցման գործողության ժամկետը դադարեցվում է ապահովված անձի` պարտատիրոջ դիմումի հիման վրա: Գրանցման գործողության ժամկետը դադարեցնելու համար պարտապանը կարող է դիմել պարտատիրոջը: Պարտատերը պարտապանի դիմումը ստանալու պահից հինգ օրվա ընթացքում պետք է գրանցումը դադարեցնելու մասին դիմում ներկայացնի Գործակալություն:
Գրանցման եղանակով նախապատվության իրավունք ձեռք բերած անձի կողմից ապահովված իրավունքը զիջելու դեպքում այն ձեռք բերած անձի համար նախապատվության իրավունքը շարունակվում է, և լրացուցիչ գրանցում չի պահանջվում։